2020-2021 թթ. կառուցվեց դպրոցի չորրորդ հարկը, որի վերանորոգման աշխատանքները ամբողջովին կատարեց հիմնադրամը:
Հաջող ընթացքը պահպանելու համար կարևոր է նաև կրթական միջավայրի զարգացումը, լաբորատորիաների կառուցումը, նոր կրթական տեխնոլոգիաների ներդրումը։
Չորրորդ հարկում ստեղծվել են ֆիզիկայի, ինժեներական, ռոբոտաշինության և անօդաչու թռչող սարքերի հետազոտման լաբորատորիաներ:
Բոլոր այս աշխատանքների նպատակը մեկն է՝ աշակերտների համար ստեղծել կրթական ու գիտական ավելի բարենպաստ ու զարգացնող միջավայր։
Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցը Հայաստանի Հանրապետության այն բացառիկ կրթօջախներից է, որը, անկախ ամեն ինչից, կարողացել է մշտապես պահպանել կրթության բարձր որակ։
Ֆիզմաթն ունի ինքնատիպ կրթական մոդել և մանկավարժական ուժեղ կոլեկտիվ, որի շնորհիվ դպրոցը հեղինակություն ոնի ոչ միայն մեր հանրապետությունում, այլև միջազգային ասպարեզում։